
Այսօր խորհրդարանում պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ներկայացրեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը` նշելով, որ այն բազմաթիվ քննարկումներ է անցել, ընդ որում` քննարկվել է նաև ԱԱԽ նիստում, կառավարությունում և խորհրդարանական լումների ժամանակ:
Նախարարը նշեց, թե այս օրենքի ընդունումը երեք հիմնական նպատակ է հետապնդում, որոնցից մեկը տարիների ընթացքում ընդունված օրենքներն ամբողջացնելն է:
Մանրամասները` տեսանյութում: