Ազատամարտիկներն առաջարկում են հիփոթեքն իրենց համար դարձնել առանց կանխավճարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկները բաց նամակով դիմում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որում ասվում է.

«Առաջարկ ազատամարտիկների անունից:

Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք, որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա, որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջության գնով ազատագրեցին Հայրենիքը՝ բնակարանով ապահովվի:

Առաջարկում ենք, այն ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք կառավարության համապատասխան որոշումով, կարողանան օգտվել արտոնյալ պայմաններով Հիփոթեկային վարկավորումից, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով: Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ Հայ ընտանիքներ իրենց, իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ Հայրենիքում:

Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ազատամարտիկներին դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով: Խնդրում ենք փոխեք այս որոշումը, քանի որ ոչ մի Ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման ԹԱՆԿ ծախսերը,որոնք միլիոններ են կազմում: Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ վճարել են իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերելով Հայրենիքին: Հուսով ենք, որ այս երկու առաջարկները տեղ կգտնեն ՁԵՐ բարեփոխումներում:

Հարգանքներով` ՀՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Նախաձեռնողներ՝ ՀԱԿՈԲ ԴԱՇՅԱՆ (ՀԱՊՀ դասախոս)
ՄԱՐԱՏ ՍԵՎՈՅԱՆ(ԶՊԳ-Ի Տ/Կ տնօրեն)»




Լրահոս