
Այսօր խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հետաքրքրվեց, թե ինչու սպորտ-վաշտեր չեն ստեղծվում զորամասերում: Ի պատասխան Վիգեն Սարգսյանը նշեց, թե պետությունը պետք է մի շարք միջոցներ ծախսի այդպիսի վաշտի համար:
«Դա զգալի ծավալի ծախս է ենթադրում, բայց այդ մարդիկ իրենց սպորտային առաջխաղացման համար պարբերաբար մարզումների մեջ են լինում, ոչ թե զորամասում: Այդպես փորձում ենք փրկել` իրար երես ասելով, թե ծառայել են»,- նշեց նա:
Սարգսյանի խոսքով` նոր օրենքով` այսուհետ տարկետում կստանան միայն արդյունքներից ելնելով` 1-4 տեղ զբաղեցված մարզիկները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: