Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջիկա 2-3 ամիսների ընթացքում կհայտարարի հանրապետության ողջ տարածքում միասնական երթուղային ցանց ձևավորելու պիլոտային ծրագրի մեկնարկի մասին:

Կառավարության լրատվական վարչության «Հրապարակում» հեռուստանախագծին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Ես հայտարարեցի, որ մենք մոտակա 2-3 ամսվա ընթացքում կհայտարարենք պիլոտային ծրագրի մասին, կանենք պիլոտային ծրագիր որևէ մարզում, որից հետո, գնահատելով դրական և բացասական կողմերը, կշարունակենք մնացած մարզերում իրականացնել»,- ասել է Մարտիրոսյանը:

Նախարարը հավելել է, որ իրենք պլանավորել էին այդ ծրագրի մեկնարկը տալ 2018թ. սակայն վարչապետի կողմից եղել է հանձնարարական ավելի շուտ` մոտակա եռամսյակի ընթացքում տալ մեկնարկը: Վահան Մարտիրոսյանի խոսքով` իրենց համար դա բարդ կլինի, սակայն ձգտելու են դրան:




Լրահոս