ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ՝ Դուշանբեում մեկնարկած ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, կարծես, հետեւել է իր երկրի ղեկավարին, բայց մեկ տարբերությամբ` նա «ավելի վախեցած» է դրսեւորել իրեն եւ բավականին հեռու է կանգնել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանից: Հիշեցնենք, որ Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի պաշտոնական լուսանկարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեփական դրոշից մի փոքր այն կողմ էր կանգնել՝ կարծես խուսափելով Սերժ Սարգսյանին մոտ կանգնելուց:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ շենքերի եւ շինությունների գույքահարկը տարեկան ի՞նչ դրույքաչափերով է հաշվարկվում:

Հովհաննես Պողոսյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով՝
1) հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների համար՝ հարկման բազայի 0.3 տոկոսը.
2) բնակելի տների, այգետնակների, բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն) համար՝

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետակա կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ավտոտնակների համար հաշվարկվում է հարկման բազայի 0,2 տոկոսը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ո՞ւր պետք է դիմել: Ի՞նչ պետք է անի քաղաքացին:

Հրանուշ Գեւորգյան (28 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամ է:
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու մասին` գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում:
Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը:
Նշենք նաեւ, որ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:




Լրահոս