ՖՈՏՈ. Ինչպես ճիշտ դաստիարակել որդիներին. շատ մայրեր սխալներ են գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հին Սպարտայում ոչ միայն խիստ էին վերաբերում երեխայի ֆիզիկական դաստիարակությանը, այլ նաև ապագա սերնդի մտքի զարգացմանը: Տեսակետ կար, որ տղաների դաստիարակությունն ամենևին էլ կանացի գործ չէ: Հենց այդ պատճառով էլ տղաներին վաղ տարիքում հեռացնում էին մայրերից և նրանց տալիս տղամարդ-դաստիարակների խնամքին:

Նման մոտեցում կար նաև Հին Ռուսաստանում: Տղաները վաղ տարիքից մի քանի խնամակալների ուշադրության կենտրոնում էին:

21-րդ դարում ամեն ինչ փոխվել է: Տարեցտարի մեծանում է միայնակ մայրերի թիվը: Այդ պատճառով շատ տղա-երեխաներ հնարավորություն չունեն ամենօրյա շփման ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ: Արդյունքում, նրանք դառնում են սեփական կարգավիճակի զոհը. նրանք դաստիարակվում են որպես նուրբ էակներ՝ այլ պատկերացումներ ունենալով կյանքի հանդեպ:

Այդ պատճառով մայրերը պետք է խուսափեն տարածված սխալներից:

Համբույր շուրթերին. հոգեբանները կարծում են, որ շուրթերը համբուրելը խիստ սեքսուալ բնույթ են կրում: Եվ դրանք ամենևին ընդհանրություն չունեն մայրական սիրո և քնքշանքի հանդեպ: Մայրական սիրո դրսևորման հանդեպ բավական են սովորական գրկախառնությունները և համբույրները քթին, այտին, ճակատին:

Երեխայի անձնական կարծիք. յուրաքանչյուր մայր պետք է կարողանա հաշվի նստել որդու կարծիքի հետ: Այդ կերպ տղա-երեխաները կսովորեն պատասխանատու լինել իրենց արարքների համար: Ոչ բոլոր հասուն մարդիկ կարող են ընտանիքի գլուխ դառնալ:

Թող երեխան փորձի իրեն տարբեր ոլորտնում: Դա կօգնի հետագայում, քանի որ կհասկանա՝ իրեն իրականում ինչ է պետք:

Երբ տղան դառնում է ինքնուրույն, մայրը պետք է սովորի նրան վերաբերվել որպես տղամարդու: Ոչ մի դեպքում պետք չէ նրա առջև զգեստափոխվել:

Երբեք պետք չէ երեխայի ներկայությամբ խոսել նրա բացթողումների մասին այլ մարդկանց հետ:

Պետք չէ նաև ծիծաղել նրա վրա:

Ոչ միայն մայրերին, այլ նաև տատիկներին անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին:




Լրահոս