Adme.ru-ն հետևյալ կանոնով է առաջնորդվում. «Բոլորն առողջ կլինեն, եթե ձեռքերը մաքուր են: Հենց ձեռքերով ենք մենք ամենից շատ կեղտ փոխանցում»:
Քիթ
Ձեռքով քթին ձեռք տալն ու առավել ևս մատները դրա մեջ մտցնելն անշնորքություն է: Այդ մասին գիտեն բոլորը: Որքան կեղտոտ են ձեռքերը, այնքան ավելի մեծ վնասներ կհասցվեն: Նաև մեծանում է գրիպով հիվանդանալու հավանականությունը:
Բերան
Շատ անցանկալի միկրոբներ հենց բերանի միջոցով են փոխանցվում: Ընկերուհու շրթներկը, ատամնաբույժի սխալները… կարելի է անվերջ շարունակել:
Աչքեր
Պետք է ազատվել աչքերը տրորելու սովորությունից:
Դեմք
Պարանոցի և դեմքի մաշկն ավելի նուրբ է և վնասելն էլ ավելի հեշտ է: Արդյունքում կարող են բարդություններ առաջանալ:
Ականջներ
Ոչ միայն ձեռքերով չի կարելի ականջներին կպնել, այլ նաև օգտագործել ուրիշի ականջակալ: Այս երկու սովորություններն էլ մեծ վնաս կարող են հասցնել:
Խուսափեք բերանին, քթին, աչքերին և ականջներին դիպչելուց, եթե դուք շփվել եք՝
- կենդանիների,
- փողի,
- վերելակի կամ բանկոմատի կոճակների,
- հասարակական վայրերի դռների բռնակներից,
- հասարակական տրանսպորտում տարբեր վայրերին դիպչելուց,
- սանրերին,
- ատամի խոզանակին,
- ներքնազգեստին: