ՖՈՏՈ. Վիգեն Սարգսյանը բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ նորանշանակ պետերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետ Գրիգոր Արամյանին և պաշտպանության նախարարի խորհրդական Տիգրան Լիլոյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրանք կուտակած փորձն ու հմտությունը կներդնեն վստահված պաշտոններում իրենց լավագույնս դրսևորելու համար։

Նույն օրը Վիգեն Սարգսյանը ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել ԲԿ նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին։
Բարձր գնահատելով նախկին հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի դերակատարությունը բանակային զորամիավորման մարտական պատրաստության ամրապնդման գործում` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ ԲԿ նորանշանակ հրամանատարը ջանք ու եռանդ չի խնայելու՝ ԲԿ-ի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու և հաջողությունների նոր նշաձող սահմանելու համար գիտելիքներն ու մասնագիտական ներուժը ներդնելու հարցում:




Լրահոս