
Անթալիայում շարունակվում է բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունը: Հոկտեմբերի 22-ին ռինգ մտած Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տարել եւ անցել քառորդ եզրափակիչ:
Տոնի Գալստյանը (69 կգ) Թուրքիայում երկրորդ հաղթանակն ունեցավ, այս անգամ մոլդովացի Ահմեդ Կեմորտանիի նկատմամբ: Էրիկ Թոխյանն (49 կգ) իր մեկնարկային մենամարտում հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուտրիմիին: Պարտություն կրել են Արթուր Բազեյանը (52 կգ) եւ Մանուկ Խաչատրյանը (91 կգ):
Այսօր քառորդ եզրափակչի համար պայքարում ռինգ կմտնի Հայաստանի եւս չորս ներկայացուցիչ: Ժիրայր Շագոյանը (56 կգ) կհանդիպի ադրբեջանցի Օրհան Հասանովին: Բենիկ Նիկողոսյանի (64 կգ) մրցակիցը կլինի շվեդ Ռոբերտո Բենգստոնը: Գոռ Ներսիսյանը (75 կգ) քառորդ եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆենդերո Մորենոյի, իսկ գերծանր քաշային Արման Մնացականյանը՝ խորվաթ Ժոզիպ Բիլետիկիի հետ:
Աղբյուրն ու լուսանկարը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի