
Մոսկվայում անհայտ անձը կրակել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի վրա, որը գտնվում է Ստարովոլինսկայա փողոցի վրա։
Ինչպես փոխանցում է RenTV-ն, դեպքը տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերի 14-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել, կոտրվել են տան ապակիները։
Փաստի առթիվ հոկտեմբերի 19-ին քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով։