102-րդ ռազմաբազայի զորավարժությունների ժամանակ 2 զինծառայո՞ղ է մահացել․ ի՞նչ են հայտնում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ժամը 16.00-ի սահմաններում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում արտակարգ դեպք է գրանցվել։ Մասնավորապես քաղաքագետ Գագիկ Համբարյանը սոցցանցի իր էջում նույնպես գրել էր վերոհիշյալ դեպքի մասին․ «Զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել է ընկերոջ վրա, որից հետո ինքնասպանություն է գործել; Երկու զինծառայողներն էլ մահացել են»։

ArmLur.am-ի բոլոր ջանքերը ճշտելու դեպքի իսկությունը, ապարդյուն անցավ։ Թե Ոստիկանությունը, թե Պաշտպանության նախարարությունը, թե Դատախազությունը լուռ են։  ArmLur.am-ը կապ հաստատեց նաև «Ալագյազ» զորավարժարանին մոտ՝ Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ է տեղի ունեցել։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում և ոչինչ չի լսել այդ դեպքի մասին։




Լրահոս