«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը և եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը արդեն երկու օր է՝ նախընտրական հանդիպումներ են ունենում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում և ընտրողներին կոչ անում ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց պաշտպանած թեկնածուների օգտին: Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ է մասնակցելու ընտրարշավին: ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությունը որոշ համայնքներում կբարձրացնի այդ ընտրությունների լեգիտիմությունը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: