Ծեծկռտուք Ռուսական արվեստի թանգարանում. պահակն ու այցելուն ծեծել են միմյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացել է, որ Արտակ Դեմիրճյանը 2017թ. հուլիսի 6-ին այցելել է Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38 հասցեում գտնվող Ռուսական արվեստի թանգարան, որտեղ վիճաբանել է հրավիրատոմս չունենալու պատճառով իրեն թանգարանից դուրս հրավիրող նույն թանգարանի աշխատակից Սարգիս Աղայանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այս արարքի համար Դեմիրճյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև թանգարանի աշխատակից Սարգիս Աղայանը: Նրան էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38 հասցեում գտնվող Ռուսական արվեստի թանգարանում որպես պահակ, 2017թ. հուլիսի 6-ին առանց հրավիրատոմսի թանգարան այցելած Արտակ Դեմիրճյանին դուրս հրավիրելու ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով ծեծի է եննթարկել վերջինիս և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ:
Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:




Լրահոս