Հնարավոր է՝ սահմանին աստիճանաբար լարվածության աճ լինի. Լևոն Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ շաբաթ առաջվա իրավիճակի հետ համեմատ՝ հիմա որոշակի լարվածություն կա: Արցախում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի  Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝:

«Մենք միշտ հայտարարել ենք, որ իրենց ամեն մի դիպուկահարի մենք պատասխանելու ենք, եւ պատասխան եղել է: Ադրբեջանը նաեւ երկու անգամ «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հրթիռներ է կիրառել, երկու անգամ էլ հարվածներն անարդյունք են եղել»,- նշեց նա:

Մնացականյանը հնարավոր է համարում, որ աստիճանաբար լարվածության աճ լինի: «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ եթե հետագայում նման հարվածներ լինեն, պատասխան լինելու է: Դեռեւս կարծում ենք, որ «ՍՊԱՅԿ»-ին պատասխանելու անհրաժեշտություն չկա»,- հավելեց Մնացականյանը:




Լրահոս