Beeline-ը անցկացնում է նոր ակցիա Աբովյան 21-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի անցկացման մասին։

Աբովյան 21 հասցեում գտնվող Վաճառքի և սպասարկման գրասենյակում հոկտեմբերի 25-27 ներառյալ առաջին 100 հաճախորդները ցանկացած սմարթֆոն գնելիս կստանան «Բրոնզ», «Արծաթ», «Ոսկի» կարգի գեղեցիկ համարները 50 տոկոս զեղչով գնելու հնարավորություն։

«Մեր կենտրոնական Վաճառքի և սպասարկման գրասենյակներից մեկը, որը գտնվում է Աբովյան 21 հասցեում, որոշել է իր հաճախորդներին մատուցել հաճելի անակնկալ։ Այս երեք օրվա ընթացքում նրանք, ովքեր կօգտվեն մեր պարզ և հարմար պայմաններով սմարթֆոն գնելու առաջարկից, կստանան նաև հնարավորություն 50 տոկոս զեղչով ձեռք բերել մեր գեղեցիկ համարները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջի միջոցով կամ 0611 անվճար հեռախոսահամարով:




Լրահոս