Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ով հոկտեմբերի 25-ին մասնակցելու է Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս նիստին նախատեսվում է նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը:
Սակայն մինչ այդ այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որից հետո լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ կառավարության շենքում տեւական ժամանակ վերանորոգումներ էին ընթանում՝ Մեդվեդեւին ըստ արժանվույն դիմավորելու համար:
Հավելենք նաեւ, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունենալու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում: