«Արմօյլ» ՓԲԸ-ին պատկանող գործարանի շինարարական աշխատանքները դադարեցված են. բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ «Արմօյլ» ՓԲԸ-ին պատկանող գործարանի շինարարական աշխատանքները դադարեցված են։ Բանն այն է, որ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի»թաղամասի բնակիչների ահազանգել են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին եւ տեղեկացրել, որ «Արմօյլ»-ը բնակարաններից ընդամենը 50-մետր հեռավորության վրա կառուցում է նավթավերամշակման գործարան: Ըստ բնակիչների` այն կարծես թե «իրենց տակ դրված վառոդով լի տակառ լինի»։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ «Արմօյլ» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթով ձեռնարկված գործողությունների արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի հոկտեմբերի 18-ի որոշմամբ ընկերությանը պարտավորեցվել է դադարեցնել նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարական աշխատանքների իրականացումը: Նշենք, որ կդադարեցվի այնքան ժամանակ մինչեւ տեսչական մարմնի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման եւ փորձաքննության իրականացումը:




Լրահոս