2017-ի առաջին 8 ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով։ Այս մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Դմիտրի Մեդվեդևը որոշեց շտկում կատարել։ «Ինձ մոտ թվերն ավելի լավն են։ Հունվար–օգոստոս ժամանակահատվածում մեր երկրների ապրանքաշրջանառությունը աճել է 30 տոկոսով։ Այնպես որ առաջարկում եմ օգտագործել այդ թիվը»,– ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում