«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ: Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին` 5607, 2013-ին` 5589, 2014-ին` 5685:
Իսկ ահա 2015 թվականին, 2014-ի համեմատ, նշված հիվանդությունից մահացածների թիվը 384-ով ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ չարորակ նորագոյացությունների պատճառով մահացությունը Հայաստանում Արեւելյան Եվրոպայի երկրների եւ Վրաստանի համեմատ բարձր է: Սակայն պատկան գերատեսչությունների կողմից հիվանդությունների առաջացման պատճառների մասին ոչ մի ուսումնասիրություն չկա, եւ չի էլ արվում»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: