«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» խանութների ցանցը հնարավոր է վաճառվի։
Ի դեպ, «Կրպակը» նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցն է, որի տիրոջը ժամանակին սնանկացրին ու ստիպեցին վաճառել։ Բայց գնորդներն էլ, փաստորեն, չկարողացան աշխատեցնել ու շահույթ ստանալ, քանի որ ՍԱՍ-ի ու Սիթի-ների մրցակցությանը դիմանալը հեշտ չէ։ Արման Սահակյանը մեր այս տեղեկությանն ի պատասխան ասաց, որ այս պահին պաշտոնապես որեւէ բան չի կարող ասել։
Ըստ երեւույթին՝ սպասում են գործարքը կայանա, հետո հրապարակեն։ Հիշեցնենք, որ Սահակյանների ընտանիքին են պատկանում «Սովրանո» ընկերությունը, «Պրեսստենդ» գործակալությունը եւ «Շիրակ» ֆուտբոլային թիմը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: