«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի իր քաղաքական ծրագրերի համար փորձում է մոբիլիզացնել Ռուսաստանի հայկական քրեական և գործարար ավելի մեծ շրջանակ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի տարածքում վարչապետի շահերի պաշտպանության գործին լծվել են քրեական աշխարհում հայտնի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսո) և Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո):
Մեզ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հայ համայնքի ոչ բոլոր ներկայացուցիչներն են պատրաստ լծվել Կարեն Կարապետյանի օգտին լոբբիստական ջանքերին, նրանց շարքում են մասնավորապես Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու ախալքալաքցիների «առաջնորդ» Նորիկ Թևանյանը (ախալքալաքցի Նորոն)»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: