ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սոված արջերը ստիպված են հետևել, թե ինչպես են ընթրում Հայաստանի ռեստորանի այցելուները. Dayli Mail-ի անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Dayli Mail-ը գրում է, որ արջը տխուր նայում է երիտասարդ ընտանիքին, որն ընթրում է հայաստանյան ռեստորաններից մեկում: Արջի վանդակն այնպես է կառուցված, որ մարդկանց հետ շփումը նվազագույնի է հասցված: Արջերի վանդակն այնպիսին է, որ նրանց մնում է միայն հույսով սպասել, թե ով կարող է սնունդ տալ իրենց: Նշվում է, որ այդ արջերը նախատեսված են այցելուներին զվարճացնելու համար:

Նշենք, որ խոսքը աստղային ընտանիքի` դերասաններ Նարբե Պողոսյանի և նրա կնոջ` Աստղիկ Ալավերդյանի մասին է:

Լրատվամիջոցի` Հայաստան այցելած թղթակիցը նկատել է, որ Հայաստանում չեն պահպանվում կենդանիների իրավունքները, դրանք հնացած են` ի տարբերություն հետխորհրդային մյուս երկրների:

Բրիտանական բարեգործական միջազգային ընկերությունը նախատեսում է արջերին փրկելու ծրագիր:

Թղթակիցը, մասնավորապես, նշել է, որ իր տեսած տեսարանը սարսափելի է. արջերն անմխիթար վիճակում են. մի քանիսը գտնվում են փոքրիկ, անմխիթար վանդակներում. «Ինձ մոտ զզվանք է առաջացրել արջերի պահման պայմանները: Նրանց զրկել են ամեն ինչից, նույնիսկ ազատությունից: Եվ սա միայն մարդկանց զվարճացնելու համար»:

Վերը նշված ընկերությունը համագործակցում է կառավարության հետ: Ծրագրով նախատեսվում է փրկել 8·0 արջի. յուրաքանչյուրի համար 4000 եվրո կհատկացվի:




Լրահոս