
«Կոնվերսբանկի»՝ Սայաթ-Նովա մասնաճյուղի կողոպուտից անցել է ավելի քան երկու շաբաթ, սակայն դեռեւս իրավապահները չեն հայտնաբերել ո՛չ գլխավոր կասկածյալին՝ Յուրի Ցիգանկովին, որին մեղադրում են բանկը կողոպտելու մեջ, ո՛չ էլ գողոնն է գտնվել:
Այս գործի շրջանակներում մյուս ձերբակալվածների հարազատները պնդում են, թե իրենց բարեկամները չէին կարող որեւէ կապ ունենալ միջադեպի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործով կալանավորված Մարատ Գալստյանի մտերիմները հայտնեցին, որ Մարատ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: