ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են, հնարավո՞ր չէ, որ տարբերություն չդրվի սպայական կազմի մեջ. Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են, սպաներ էլ կան, որ տարիներով մնում են առաջնագծում, ինչն անարդար է: Այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ, դիմելով ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, ասաց է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Վերջինս հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞, որ ռազմական ուսումնական հաստատություն ավարտած քաղաքացուն, որը վիճակահանությամբ ընկնում է  սահմանամերձ գոտի, արտոնություն տրվի կամ տարկետման կրճատում. «Բացի այդ, տարբերություն չդրվի սպայական կազմի մեջ, որ մեկը մնա շտաբում, մյուսը՝ առաջնագծում, ընտանեկան հարցում պրոբլեմներ չունենան էդ սպաները»:

Ի պատասխան Կորյուն Նահապետյանն ասաց. «Մենք պետք է կարողանանք սպաների մարտական հերթապահության ներգրավման հարցում ունենալ ճշգրիտ լուծումներ, այնպիսի, որոնք որևէ կերպ չվնասեն նրանց հետագա ծառայությանը զինված ուժերում: Յուրաքանչյուր սպայի համար պատիվ պետք է լինի առաջնագծում ծառայություն իրականացնելը, նա կոփվում է մարտական ծառայություն իրականացնելիս: Պետք է երիտասարդ սպաների նկատմամբ զգուշավոր լինենք, որոնք որևէ կերպ չպետք է հիասթավեն իրենց գիտակցված ընտրությունից»:




Լրահոս