Հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում շեշտեց, որ վստահ չէ, որ այս նախագիծը լուծելու է բանակում առկա կոռուպցիոն խնդիրը:
«Արդյոք նեղացնելով կոռուպցիայի կոկորդը, չեն շարունակելու պլստալ բարձրաստիճան պաշտոնյաները, ում երեխաները չեն ծառայել և չեն ծառայելու բանակում: Նրանցից շատերը նստած են հենց այս դահլիճում: Ինձ համար ուղղակի նողկալի է ֆեյք հայրենասիրական ելույթները՝ լյալյահառաչ տոներով: Չի՛ կարելի, անհարմար է:
Այն մարդիկ, ովքեր առավելագույնս օգտվել են այն արտոնությունների համակարգից, չեն ծառայել և վաղն էլ չեն ծառայելու ո՛չ իրենք, ո՛չ իրենց երեխաները: Նողկալի է, որ որոշ նախարարների տեսնելիս սկսում են քծնել, չես հասկանում՝ ինչի համար: Հիմա եկել եք նախագիծ ներկայացնե՞ք, թե՞ եկել եք` ձոն ասեք այս կամ այն նախարարին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: