ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձը հաստատող փաստաթղթերը գողացել են: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Ինչպես տեղեկացնում է ntv.ru-ն, դերասան Արմեն Ջիգարխանյանն անձնագրի գողության փաստով դիմել է իրավապահներին: Ութսուներկուամյա դերասանի խոսքով՝ անձնագիրը կարող են գողացած լինել իր իսկ հիմնած թատրոնում՝ հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:
Ջիգարխանյանի ընտանիքի շուրջ ստեղծված աղմուկը չի հանդարտվում: Հոկտեմբերի 10-ին նա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ հերթական վեճից հետո հիվանդանոցում էր հայտնվել: Նրա վիճակը գնահատվել էր միջին ծանրության: Դուրս գրվելուց հետո դերասանն ապահարզան էր պահանջել: Ինքը՝ Ջիգարխանյանը, կնոջը գող է անվանում եւ ընդգծում է, որ նա շատ վատ մարդ է: