2018 թվականի հոկտեմբերին Երեւանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ՀԳՖ-ի նախագահ Մելանյա Ստեփանյանը:
«Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սարգիս Թեւանյանի հետ համապատասխան դիմում էինք ներկայացրել Չմշկորդների միջազգային միությանը (ՉՄՄ): Դիմումը հաստատվեց, եւ հաջորդ տարի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը կանցկացվի Երեւանում: Այս մրցաշարին մասնակցում են 13-19 տարեկան գեղասահորդներ:
ՉՄՄ-ն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանի մայրաքաղաքում գործում է միջազգային բոլոր չափանիշերին համապատասխանող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց»,- ասաց Մելանյա Ստեփանյանը: