Նորաձեւությունը ճաշակ է թելադրում մարդկությանը, թե որ հագուստը որ սեզոնին կրելը, որն ինչի հետ համադրել: Թրենդները մշտապես փոխվում են, սակայն կան կանոններ, որոնք թույլ չեն տալիս հագնվել այնպես, ինչպես ցանկանում ենք:
Adme.ru-ն որոշել է այդ ամենին վերջ տալ` ներկայացնելով տարածված միֆերը:
Հորիզոնական գծերը գիրացնում են
Իրականում այդպես չէ: Գծավոր սվիտերներն ու տոպերը ոճային են, այնպես որ դրանցից մի ազատվեք:
Պլիսը տեսողականորեն փոքրացնում է կոնքերը
Իրականում դա այդպես չէ: Սյս լուսանկարն էլ դրա ապացույցն է:
Սև հագուստում դուք ավելի սլացիկ եք
Սա թերևս ամենատարածքված միֆն է: Սև հագուստը հստակ ցուցադրում է կազմվածքը` ցույց տալով իրական ծավալները:
Բալետկաներով ավելի թեթեւ է
Այսպիսի կոշիկով ցանկանում ենք թեթեւ երեւալ, սակայն եթե ավելի գեր եք, ապա պետք է խուսափել այդպիսի կոշիկ կրելուց:
Փոքր զարդերը լավագույն ընտրությունն է
Փոքր զարդերը ոչ միշտ կարող են ընդգծել կերպարն այնպես, ինչպես վառ և խոշոր զարդերը:
Սպիտակ վերնազգեստն ու սև տաբատը կամ կիսաշրջազգեստը հիանալի դուետ են
Թվում է, այնպիսի կերպար է, որով կարող եք ամեն տեղ գնալ: Սակայն այդպես չէ:
Բարակ կրունկները համապատասխանում են բոլորին
Սա եւս միֆ է: Իհարկե, այս կոշիկները գեղեցիկ են, սակայն պետք է իդեալական քայլվածք: