Հայաստանի գեղասահորդները մասնակցում են միջազգային մրցաշարերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ից 22-ը Մոսկվայում անցկացվել է գեղասահքի Գրան Պրիի փուլը, որտեղ հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Մեր մարզուհին զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող դարձել է ՌԴ-ի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդեւան:

«Նման մրցաշարի մասնակցելն արդեն մեծ հաջողություն է մեզ համար: Այժմ մեր առաջատար մարզիկները պատրաստվում են միջազգային մրցաշարերի: Անաստասիան եւ Սլավիկ Հայրապետյանը նոյեմբերին կմեկնեն Տալլին՝ մասնակցելու ISU Challenger Series մրցաշարին: Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը Վարշավայում նմանատիպ մրցաշարում հանդես կգա»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Վերջինս հայտնեց նաեւ, որ այսօր Էդվարդ Տեր-Ղազարյանը կմեկնի Ռումինիա՝ մասնակցելու պատանեկան միջազգային մրցաշարի.

«Էդվարդը 12 տարեկան է, ապրում եւ մարզվում է Մոսկվայում»,- ասաց ՀԳՖ նախագահը:




Լրահոս