«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ դիսկոմֆորտի մեջ էին, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Զինապարտության մասին» օրենքը, եւ բանակում չծայառած Վիգեն Սարգսյանն առաջարկում էր պարտադիր զինծառայության տարկետման դրույթը հանել։ Դահլիճում ՀՀԿ-ի հատվածը կիսադատարկ էր, դասալիքները, որոնք ժամանակին տարկետման իրավունքից օգտվելով խուսափել են ծառայությունից՝ Շարմազանով, Աշոտյան, Միհրան Հակոբյան, Կարեն Ավագյան, չկային։ Ոմանք էլ ելույթ ունենալու երես չունեին, քանի որ իրենց զավակներին էին պրծացրել առաջնագծից։
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց․ «Բարձունքների են հասել մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել, հիմա այդ մարդկանց իշխանությունը եկել ասում է՝ եկեք բոլորին տանենք բանակ, որ արդարություն լինի։ Դիսկոմֆորտ չի՞ ապրում իշխանությունը նման նախաձեռնությամբ հանդես գալուց»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: