Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կլինի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնելու տաքսու վարորդները՝ ընդդեմ լիցենզավորման նոր կարգի: Ինչպես հայտնի է՝ տաքսիստները տեւական ժամանակ է՝ ինչ հավաքվում են կառավարության, ԱԺ-ի դիմաց՝ ներկայացնելով իրենց բողոքը, սակայն փաստում են, որ հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Հիշեցնենք, որ տաքսու վարորդները բողոքում են, որ որոշ ընկերություններ տաքսի ծառայություն են մատուցում, սակայն գրանցված չեն եւ չեն վճարում նույն գումարները, ինչ մյուսները»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս