Ինչո՞ւ է մեկուսացել Տիգրան Սարգսյանը. բոլոր երկրների վարչապետները զրուցում, հումոր էին անում, նա միայնակ էր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ «Մուլտի գրանդ» հյուրանոցում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է։ Բոլոր երկրների վարչապետները նստել էին եռյակով, կլոր սեղանի շուրջ։ Միայն Տիգրան Սարգսյանն էր, որ միայնակ էր, չնայած, որ կողքը երկու աթոռ կար դրված։ Նա լուռ ու մտահոգ դեմքով նստած էր, այն դեպքում, երբ հինգ երկրների վարչապետներն ակտիվ զրուցում էին միմյանց հետ, անգամ հումորներ անում այլոց ելույթների ժամանակ։

Վերջում Տիգրան Սարգսյանն իջավ՝ լրագրողներին ներկայացնելու, թե ինչ հարցեր են քննարկել փակ նիստում։ Նա խոսում էր ռուսերեն, թարգմանություն չկար, ավարտելուն պես էլ արագ հեռացավ՝ ոչ մի հարցի չպատասխանելով։ Տպավորություն էր, թե Տիգրան Սարգսյանը մեկուսացած է մյուսներից։ Ի դեպ, Հայաստանում նրան ուղեկցում էր վարչապետ եղած ժամանակ իր նախկին թիկնապահներից մեկը, ով վերջերս ԱԺ նախագահի անվտանգությունն էր ապահովում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս