Շրջակա միջավայրի աղտոտման դեպքում ավելի խիստ պատիժներ կլինեն. վարչապետի հանձնարարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Դրանցից մեկը վերաբերում էր շրջակա միջավայրի աղտոտմանը: Վարչապետն իր խոսքում ընդգծեց, որ նախկինում շրջակա միջավայրի աղտոտման վերացման ուղղությամբ հանձնարարականներ տրվել են, որոնք սակայն դեռևս կատարման փուլում են գտնվում:

«Վերջին շրջանում խնդիրներ են արձանագրվել, որոնք լուրջ վնաս են հասցնւմ ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը», – նշեց նա:
Ըստ այդմ, նա մի շարք կառույցներին բազմաթիվ հանձնարարականենր տվեց, որպեսզի կիրառվեն առավել խիստ պատժամիջոցներ: «Դեպքեր կան, երբ կոյուղու մեջ միջամտել են հենց բնակիչները», – հավելեց նա:




Լրահոս