Պայքարի մեջ միայն ՀՀԿ-ականներ են մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին շատ տեղերում պայքարի մեջ միայն ՀՀԿ-ականներ են մնացել: Օրինակ՝ Ապարանում միակ թեկնածուն «Գնթունիք» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Կարեն Եղիազարյանն է, ում մրցակիցը պետք է լիներ նույն ՍՊԸ-ի ավագ հաշվապահը, սակայն վերջինս պայքարից հրաժարվեց: Արարատ քաղաքում միակ թեկնածուն Հայկ Հայկյանն է, ում միայնակ թողեց անկուսակցական Արտյոմ Պողոսյանը:

Արտաշատ քաղաքում եւս մեկ թեկնածու է մնացել՝ Կարեն Բենիամինյանը, սակայն ի սկզբանե այլ թեկնածուներ եւս կային: Երեք թեկնածուներից պայքարում միայն ՀՀԿ-ական է մնացել Այնթապ համայնքում՝ Կարեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 69 համայնքներում, որից 34-ը խոշորացված է, իսկ 3-ում էլ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կլինեն:

 




Լրահոս