ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա կտա «Արդարադատության ակադեմիա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ին ավտոմեքենա կտա: ԱՆ-ի` արդարադատության ակադեմիային մեքենա տալու խնդրանքին ի պատասխան՝ պետգույքի կառավարման վարչությունից հայտնել են, որ նրանք կարող են այցելել շարժական գույքի պահառության հասցե, ավտոմեքենաների ուսումնասիրություն կատարեն եւ մեքենա ընտրեն:

«Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի աշխատակիցները գնացել են եւ ընտրել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ուսումնասիրելու ընթացքում կանգ են առել այս տարվա սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշիռի կողմից հանված ավտոմեքենայի ընտրության վրա: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավտոմեքենայի սկզբնական արժեքը կազմել է 10 մլն 483 հազար դրամ: Այսինքն՝ «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ին կհատկացվի ավելի քան 21 հազար դոլար արժեք ունեցող ավտոմեքենա:




Լրահոս