Նախկին պատգամավորը պարտվեց «Արդշինբանկ» ՓԲԸ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջեւ դատական քաշքշուկը լուծվեց: Նախկին պատգամավորը պարտվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանից պահանջել է 186 միլիոն 609 հազար 900 դրամ:

Ավելին՝ դեռեւս անցած տարի բանկը միջնորդություն է ներկայացրել դատարան, որ նախկին պատգամավորի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործով դատավոր Արթուր Թամրազյանը բավարարել է: Եւ ահա շուրջ 7 ամիս տեւած քննությունից հետո տեղեկացանք, որ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը պարտվել է դատարանում, ասել է, թե դատարանը բավարարել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հայցը: Թերեւս եթե Արզաքանցյանը պատգամավոր լիներ, բանկը կպարտվեր:




Լրահոս