Ինձ նկատողություն անողը տատիկս էր, ուրիշ ոչ ոք. Լևոն Իգիթյանը՝ իր վարքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը չցանկացավ մեկնաբանել իր պահվածքը Երևանի ավագանու վերջին նիստերից մեկում, երբ ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին վիրավորել էր, նույնիսկ հայհոյել։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք նկատողություն չի՞ ստացել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամնոերին հայհոյելու համար, ինչին Իգիթյանը պատասխանել է. «Իզուր մի փորձեք խոսք քաշել, ես չեմ ուզում խոսել»:

«Ինձ նկատողություն անողը տատիկս էր, ուրիշ ոչ ոք»,-ասել է Իգիթյանը։

Հարցին՝ ավագանու անդամին հարի՞ր է, որ նման բառապաշար օգտագործի, Իգիթյանն արձագանքել է. «Ինչի ավագանու անդամը ուրիշ տեսակ ա՞։ Մարդ ենք։ Կամ դեպուտատը ուրիշ տեսակ ա՞։ Մարդ ենք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի ավագանու նիստում Լեւոն Իգիթյանը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի ելույթին արձագանքել էր՝ նրան անվանելով բոզ:




Լրահոս