Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունը մնում է լարված. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու Հայաստան հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպման արդյունքները:

ՏԱՍՍ-ը մեջբերել է Զախարովայի խոսքերը. «Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք այժմ մշակում են Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման անցկացման հետ կապված հարցերը՝ կարգավորման առանցքային հարցերի եւ իրադրության կայունացմանն ուղղված հնարավոր միջոցների քննարկման համար»,- նշել է նա:

Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել, որ «հակամարտության գոտում իրադրությունը մնում է լարված»:




Լրահոս