Ռուսաստանի ՆԳՆ-ն խուզարկել է Արմեն Ջիգրախանյանի թատրոնը. ինչպե՞ս են գողացել դերասանի անձնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն անդրադարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնի շենքում իրականացված խուզարկությանը:

Gazeta.ru-ն նշում է, որ խուզարկությունն անցկացվել է դերասանի անձնագրի գողության փաստի առնչությամբ: Հայտնի է, որ Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել մասնավորապես թատրոնի հաշվապահությունում:

Դերասանը հայտնել է, որ անձնագիրը կարող են գողացած լինել իր հիմնած թատրոնում՝ հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալյա Կորնեևան «Զվեզդա» հեռուստաալիքի կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ դերասանի վաղեմի ծանոթները, որոնց Ջիգարխանյանը ճանաչում է 1990-ական թվականներից, առնչություն ունեն դերասանի ու նրա թատրոնի շուրջ ստեղծված խառնաշփոթին:




Լրահոս