Սրճարաններում, այգիներում, տրանսպորտում մենք վաղուց սովորել ենք օգտվել անվճար Wi-Fi-ից և արդեն մեր կյանքն առանց դրա չենք պատկերացնում: Սակայն մեզանից քչերն են մտածում, որ ազատ եւ անվճար ցանցերը կարող են վնաս հասցնել սարքավորմանը: Ներկայացնենք մի քանի օրինակ:
Լրտեսներ
Լրտես-միջնորդների օգնությամբ չարագործները կարող են ստանալ Ձեր ինֆորմացիան եւ կարող են այն փոխել կամ տրամադրել ցանկացած այլ մարդու: Դուք օգտվում եք այդ ցանցից և չեք էլ գուշակում, որ լրտեսն այդտեղ է:
Կեղծ
Հաքերային տարածված հնարք է նաև կայքի կրկնօրինակը: Հաքերները փոխում են հասցեն և Ձեզ տանում են կայք, որը Ձեզ մոտ կասկած չի հարուցում: Չնկատելով խաբկանքը` Դուք հավաքում եք Ձեր տվյալները և մուտք գործում համակարգ:
Կոդեր գողացողը
Շատերս սովորել ենք բոլոր սոցիալական ցանցերի համար օգտագործել էլեկտրոնային փոստի նույն հասցեն կամ կոդը: Դա, իհարկե, հարմար է, սակայն ոչ միայն Ձեր, այլև հաքերների համար:
Համաճարակ
Պատկերացրեք` Դուք միացել եք անվճար կապին, որի հետևանքով վիրուսներ են փոխանցվում Ձեր սարքին: Դրանից հետո դա կարող է մեկ սարքից տարածվել մյուս բոլոր սարքերով, և դրանից ազատվելը հեշտ չի լինի:
Բացի այդ, հաքերները կարող են կոմպրոմատ ունենալ և դրանից հետո Ձեզ շանտաժի ենթարկել:
Վնասակար ծրագրեր
Շատ հաստատություններ խորհուրդ են տալիս հաճախորդներին հատուկ բջջային ծրագիր ներբեռնել և զեղչեր ստանալ: Սակայն մենք այդպես կարող ենք մեր հեռախոսներում վիրուսներ ներբեռնել կամ նոր հնարավորություն ստեղծել հաքերներին տեղեկատվություն գողանալու համար:
Ինչպես պաշտպանվել`
Հասարակական վայրերում օգտագործեք VPN,
Մի մոռացեք թարմացնել հակավիրուսային ծրագրերը,
Անջատեք Wi-Fi-ը, եթե այն չեք օգտագործում,
Մի վստահեք կասկածելի անվանումով ցանցերին,
Անջատեք Wi-Fi-ից մեխանիկորեն օգտվելը,
Համացանցից գնումներ կամ փոխանցումներ հասարակական վայրերում մի կատարեք,
Անձնական հարցեր այդ դեպքերում մի քննարկեք: