ՖՈՏՈ. Ինչպես խուսափել օնլայն գնումների տհաճ անակնկալներից. սխալներ, որոնք կատարում են շատերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից շատերը համացանցով գնումների հաջողված փորձեր ունեն: Սակայն հաճախ օնլայն գնումները տհաճ անակնկալներ են բերում, որոնցից կարող ենք խուսափել, եթե ավելի խելամիտ գործենք:

Իսկ ինչպիսի սխալներ են ամենից շատ օգտագործում օնլայն գնումներ կատարողները:

Գնել, առանց վաճառողի մասին տեղեկությունն ուսումնասիրելու

Գնումներից առաջ, հատկապես երբ խոսքը ոչ այնքան մեծ խանութի մասին է, պետք է մի փոքր ուսումնասիրություն կատարել: Զանգահարեք գրանցված հեռախոսահամարով և, եթե բացի «ամեն ինչ նշված է» արտահայտությունից, այլ պատասխան էլ լսեք, ապա դա լավ նշան է:

Գտեք իրավաբանական հասցեն, կարդացեք այդ խանութի մասին տարբեր վայրերում արված մեկնաբանությունները: Եթե այդ հարթակում առկա է վաճառողի վարկանիշ անկյունը, ապա առաջին հերթին այդ հատվածին ուշադրություն դարձրեք:

Գնել առանց հետ վերադարձի կամ փոխանակման երաշխիքի

Նույնիսկ ամենավստահելի խանութը կարող է ինչ-որ բան խառնել: Որպեսզի հետո տհաճություններ չլինեն, համոզվեք, որ վերադարձի կամ փոխանակման ծառայությունն իսկապես գործում է:

Չհետևել սիրելի բրենդի զեղչերին

 

Գրանցվեք օնլայն խանութների էջերում, քանի որ հաճախ հատուկ զեղչեր են լինում, որոնք այլ վայրերում չեն գովազդվում: Ընդ որում, խանութները հաճախ կարող են այդ խմբերի համար հետաքրքիր ծրագրեր ունենալ:

Թանկարժեք ապրանք ստանալիս չապահովագրվել

Պետք է ապահովագրվել, որպեսզի կարողանաք վերադարձնել ապրանքը, եթե ինչ-որ բան չստացվի:

Հաշվի չեք առնում սեզոնը

Առաջին հերթին ուշադրություն դարձրեք այն վայրի օրացույցին, որտեղից պետք է գա ապրանքը: Օրինակ, եթե այնտեղ Ամանոր է, ապա ապրանքն ավելի ուշ տեղ կհասնի:

Ամեն ինչ վճարել բանկային քարտով

Նախ նշենք, որ դա միշտ հարմար չէ: Չէ՞ որ պետք է ամեն անգամ քարտը հանել, թվերը ներբեռնել և այլն:




Լրահոս