Անկախ Հայաստանի պատմության ամենաողբերգական ոճրագործությունից 18 տարի անց էլ հասարակությանը հայտնի է այնքան, որքան հայտնի էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին:
18 տարի առաջ գլխատվեց Հայաստանի իշխանությունը. մի խումբ ահաբեկիչներ` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, թափանցեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ տեղի էր ունենում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը, եւ գնդակահարեցին գործադիր և օրենսդիր իշխանության առաջին դեմքերին։
Տեղի ունեցավ ոճրագործություն, որն առաջին հերթին ոտնձգություն էր ոչ միայն պետական քաղաքական ականավոր գործիչների կյանքի նկատմամբ, այլև` հարված պետականության ողնաշարին: Ողբերգական իրադարձությունների հետեւանքով կորցրեցինք պետության ու ժողովրդի նվիրյալ զավակների, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ ազնվորեն ծառայեցին երկրին ու հասարակությանը:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: