Տարեկան մոտավորապես 300 հազար բրիտանահպատակներ աշխատանքը կորցնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 26-ին գրում Է The Guardian թերթը՝ վկայակոչելով ուսումնասիրության տվյալները, որն անցկացվել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պատվերով:
Հետաքննության արդյունքների շուրջ զեկույցում նշվում Է, որ խնդիրները, որոնք կապված են հոգեկան կամ հոգեբանական առողջության հետ, երկրի տնտեսության վրա տարեկան նստում են մինչեւ 99 մլրդ ֆունտ ստեռլինգ:
Ընդ որում՝ այդ կորուստներից 42 մլրդ ֆունտը բաժին Է ընկնում աշխատողներին: Թերթը նշում Է, որ այն բրիտանացիների թիվը, որոնք աշխատանքը կորցնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով, 50 տոկոսով գերազանցում Է այն աշխատողների թիվը, որոնք աշխատատեղերը թողնում են ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: