Հայ ազգը վառ անհատականությունների պակաս երբեք չի ունեցել, բայց միշտ էլ զգացել է պետականամետ այնպիսի գործիչների կարիք, որոնք, համատեղելով ռազմական, քաղաքական ու ստեղծագործական գործունեությունը, նաև բացել են ազգի առջև ծառացած հրատապ խնդիրներին հասնելու ճանապարհը։
Մեր նորագույն պատմության վառ անհատականություններից և Հայաստանի Երրորդ Հանրապետության ճարտարապետներից մեկը, գուցեև ամենակարկառունը Վազգեն Սարգսյանն էր։ Վազգենը գիտեր, որ միայն սեփական բազկին ապավինելով կարելի է հայրենիքը պաշտպանել, ձեռնամուխ եղավ ժողովրդի զինված ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործին. «Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել»։
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան