![](https://armlur.am/wp-content/uploads/2017/08/8790_hrdeh_share.thumb_.jpg)
Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Սևան ազգային պարկի Սևան մասնաճյուղի Աղթամար տեղամասում, Սևան -Դիլիջան ավտոմայրուղու ձախակողմյան հատվածում բռկվել էր հրդեհի շուրջ 9 օջախ: Տեղամասի աշխատակիցները հրդեհի մասին ահազանգել էին ԱԻՆ: Դեպքի վայր էր ժամանել ԱԻն հրշեջ ծառայության երկու մարտական հաշվարկ:
Ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանության բաժնի աշխատակիցներին և հրշեջներին հաջողվել էր մարել կրակը: Ինչպես հայտնեց Սևան ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը՝ անտառային հատվածը կրակից չի տուժել: Նախնական հաշվարկներով՝ հրդեհը տարածվել է 4-5 հա չոր խոտածածկ տարածքում և թփուտներում: Ներկայում աշխատակիցները հերթապահություն են իրականացնում՝ հնարավոր բռնկումները կանխելու նպատակով