Ովքե՞ր էին Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասնութերորդ տարելիցը: Ոճրագործություն, որի հետեւանքներն առ այսօր չեն հաղթահարվել, եւ որի վերքերը չեն սպիացել: Ոճրագործություն, որը տասնյակ տարիներով ետ գցեց Հայաստանի զարգացումը՝ նպաստելով երկրում բռնատիրության հաստատմանը: Եւ այսօր՝ 1999-ի սահմռկեցուցիչ դեպքերից տասնութ տարի անց, դեռեւս հնչում է նույն արդիական հարցը: Հնչում եւ պատասխան չի ստանում. ովքե՞ր էին կանգնած հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիկունքում, ովքե՞ր էին պատվիրատուները, եւ ինչո՞ւ խորհրդարանում գնդակահարվեց իշխանական էլիտան»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս