Կարեն Կարապետյանի ուշացած հայտարարությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել է, որ իրենց «բարեփոխումները» մնացել են թղթի վրա: «Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կա՛մ ոչ լիարժեք, կա՛մ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»,- ասել է  նա:

Փաստորեն, Կարեն Կարապետյանն ասել է այն, ինչի մասին խոսվում էր տեւական ժամանակ: Միայն թե հետաքրքիր է՝ ինչու է հիմա նման հայտարարություն անում. չէ՞ որ ընդամենը վերջերս կառավարության անդամները փորձում էին մարդկանց համոզել, թե իրենց որդեգրած տնտեսական զարգացման մոդելն արդարացնում է, եւ որ իրենք աննախադեպ հաջողություններ են գրանցում: Թե՞ տնտեսական վերջին ցուցանիշների հրապարակմամբ, երբ պարզ դարձավ, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին աճի տեմպերը նկատելիորեն դանդաղել են, բացվեցին վարչապետի աչքերը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս