ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Այս աղբամանի վրա փակցված գրությունը՝ «աղբամանը անցորդների համար է», թերեւս փոքր-ինչ անհասկանալի բնույթ է կրում: Պարզ է, որ աղբամանն անցորդների համար է, այլ հարց է, որ այն նախատեսված է անցորդների կողմից թափվող աղբի համար:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քանի՞ դասաժամի բացակայության դեպքում կարող է քոլեջի կամ ուսումնարանի տնօրինությունը ուսանողին հեռացնել հաստատությունից:

Նարինե Հովհաննիսյան (28 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ժամաքանակը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բուհից հեռացման դեպքում ուսանողի դիմումի համաձայն՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրվում է հեռացման հրամանի պատճենը, ակադեմիական տեղեկանքը եւ միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը: Բուհի կողմից հաստատված ավարտական վկայականի պատճենը պահվում է ուսանողի գործում: Ի դեպ, բուհերից հեռացված ուսանողները կարող են վերականգնել ուսանողական իրավունքները պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձն ունի հաշմանդամության 2-րդ կարգ, ապա ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի վերափորձաքննության արդյունքում 2-րդ կարգը դառնա կարգ, կամ ընդհանրապես հաշմանդամ չճանաչվի: Այսինքն՝ ո՞ր հիմքով է հաշմանդամության ավելի ցածր խումբ սահմանվում:

Լուիզա Վարդանյան (59 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք. քանի որ օրգանիզմի ֆունկցիայի շատ խանգարումներ ենթակա են շտկման, «հաշմանդամություն» հասկացությունը սահմանվում է որպես փոփոխման ենթարկվող հասկացություն:
Ժամանակի ընթացքում հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի համապատասխան արդյունավետ իրականացված միջոցառումները (բուժում, վերականգնում, հոգեբանական օգնություն) կարող են առաջ բերել հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցում կամ իսպառ վերացում, որի արդյունքում սահմանված հաշմանդամության խումբը կարող է իջնել կամ հաշմանդամություն չսահմանվել: (Հիմք՝ Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 21 տարածքային մարմինների կողմից 2017թ. մարտի 1-ից մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել են 17.676 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 14.066 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 3467: Նկատենք, որ հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմել է 291, այսինքն՝ այդ անձանց մոտ գրանցվել է օրգանիզմի ֆունկցիաների խանգարման վատթարացում եւ կենսագործունեության սահմանափակման աստիճանի խորացում (երրորդ խմբից՝ երկրորդ, կամ երրորդ խմբից՝ առաջին, կամ երկրորդից՝ առաջին խումբ):




Լրահոս