
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնում կնշանակվի Արթիկի ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը: Հիշեցնենք, որ նա նախկինում եղել է «Վանաձոր» ՔԿՀ պետ, սակայն 2015 թվականին փոփոխություններ եղան այս համակարգում, եւ Մխոյանին տեղափոխեցին Արթիկ՝ նշանակելով այնտեղի ՔԿՀ պետ, իսկ Արթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը նշանակվեց «Վանաձոր» ՔԿՀ պետ:
Նշենք, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը: Իսկ այս պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Մկրտչյանին կաշառք վերցնելու համար կալանավորեցին»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: