
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից Հայաստանում սպասվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների հերթական աճ: Թանկանալու է բենզինից գանձվող ակցիզային հարկը՝ այսօր գործող 25 հազար դրամի փոխարեն դառնալով 40 հազար դրամ մեկ տոննայի համար: Կտրուկ՝ 5 անգամ թանկանալու է քսայուղերից գանձվող ակցիզային հարկը: Էականորեն կբարձրանա սպիրտային խմիչքներից գանձվող ակցիզային հարկը: Եթե այժմ այն 63 տոկոս է, ապա 2018թ. հունվարի 1-ից կդառնա 73, 2019-ին՝ 84, 2020-ին՝ 96, իսկ 2021-ին՝ 110 տոկոս: Նույն ձևով առաջիկա 5 տարիների համար նախատեսվում է ծխախոտի թանկացում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: